«Մամուլի ազատությունը ոտնահարվում է, անցած տասը ամսվա ընթացքում հինգ լրագրող է ձերբակալվել: Լրագրողներին զրպարտության մեղադրանք ներկայացնելու դեպքերը եւ լրագրողների վրա բիրտ հարձակումները վկայում են Ադրբեջանում քննադատական ձայները լռեցնելու նպատակի մասին», - ասել է Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպսության Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի բաժնի տնօրեն Հոլլի Քարթները:
«Ֆրանսպրես»-ի փոխանցմամբ, իրավապաշտպան կազմակերպության` այսօր տարածած հայտարարության մեջ որպես Ադրբեջանում մամուլի նկատմամբ ճնշումների վերջին օրինակ նշվում է «Ռեալնի Ազերբայջան» եւ «Գյունդելիկ Ազերբայջան» թերթերի գլխավոր խմբագիր Էյնուլա Ֆատուլաեւի ձերբակալության փաստը:
Բաքվի դատարանը Ֆատուլաեւին մեղադրել է «զրպարտության եւ վիրավորանքի» մեջ:
Ֆատուլաեւին ներկայացված մեղադրանքի հիմքում ինտերտենում տեղադրված մի նյութ էր, որով Ֆատուլաեւը ադրբեջանցիներին է մեղադրել 1992 թվականի Խոջալուի դեպքերի համար: Ֆատուլաեւի նկատմամբ գործ հարուցողները նրան մեղադրել են «ինտերնետային հրապարակումով Խոջալուի բնակիչներին վիրավորանք հասցնելու համար»:
«Ֆատուլաեւի դատավարությունն ունի քաղաքական շարժառիթներ, հարկ է նրան անհապաղ ազատ արձակել», - հայտարարել է Քարթները:
«Ֆրանսպրես»-ը նշում է, որ Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Փիթեր Սեմբնեբին այս շաբաթ Բաքվում ասել է, որ լրագրողների նկատմամբ ճնշումները կանխելու համար անհրաժեշտ է չեղյալ հայտարարել Ադրբեջանի Քրեական օրենսգրքի «Զրպարտության մասին» հոդվածը:
Արմեն Քոլոյան, Պրահա