Շուրջ 1500 մարդ այսօր բողոքի ցույց է անցկացրել Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ` պահանջելով սոցիալական կացության բարելավելում:
ԻՏԱՌ-ՏԱՍՍ լրատվական գործակալության փոխանցմամբ, ցուցարարները բողոք են հայտնել կոմունալ ծախսերի, ինչպես նաեւ քաղաքային տրանսպորտի վարձավճարի բարձրացման կապակցությամբ եւ պահանջել են վերականգնել պատերազմի ու աշխատանքի վետերանների արտոնությունները:
Բողոքի ցույցը կազմակերպել են ընդդիմադիր կուսակցությունները:
Իշխանությունները պնդում են, որ արտոնությունները ոչ ոք չեղյալ չի հայտարարել, պարզապես դրանց փոխարեն վետերանները եւ թոշակառուները այս տարվա հունվարի 15-ից դրամական փոխհատուցում են ստանում` գազի եւ էլեկտրաէներգիայի վարձավճարները մուծելու համար: Բացի այդ, նրանք 50 տոկոս զեղչով են երթեւեկում տրանսպորտով:
Արմեն Քոլոյան, Պրահա