Մատչելիության հղումներ

Կանայք մասնակցում են անապահով ընտանիքների համար տների շինարարությանը


Ծրագրի կազմակերպիչներն են «Հայաստանի երիտասարդ կանանց ասոցացիա»-ն եւ «Հաբիթաթ» բարեգործական կազմակերպության Հայաստանի գրասենյակը:

Սահակ Հարոյանն իր հինգ հոգուց բաղկացած ընտանիքով տասը տարի ապրել է հարեւանի նկուղում: 1997 թվականից նախաձեռնել էր իր տան շինարարական աշխատանքները, սակայն միջոցների սղության պատճառով շինարարությունը հետաձգվել էր մինչեւ այսօր: «Հայկական հաբիթաթ» բարեգործական կազմակերպության «Կառուցում են կանայք» ծրագրի շրջանակներում ընդգրկվել է նաեւ Հարոյանների կիսակառույց տունը: 10 տարի ձգձգումներից հետո օգոստոսի 31-ին Հարոյանների ընտանիքն արդեն կբացի նոր բնակարանի դուռը:

«Կին շինարարների» աշխատանքը այսօր հետեւյալն էր. նրանք շարունակեցին խճի փռման եւ բետոնացման աշխատանքները: Երիտասարդ կանանց ասոցացիայի նախագահ Լիլիթ Ասատրյանն առաջին անգամը չէ, որ մասնակցում է «Հաբիթաթ»-ի այս ծրագրին:

Այսօր Հայաստանում, «Հաբիթաթ»-ի տվյալներով, շուրջ 40 հազար ընտանիք չունի չունի մշտական բնակության վայր, իսկ 60 հազար ընտանիքներ ունեն անհապաղ օգնության կարիք` գերբնակեցման եւ այլ պատճաներով:


Նարինե Ղալեչյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG