Մատչելիության հղումներ

Ռոբերտ Քոչարյանը մասնակցելու է Բորիս Ելցինի հուղարկավորությանը


Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը այսօր մեկնելու է Մոսկվա, որտեղ մասնակցելու է Ռուսաստանի նախկին նախագահ Բորիս Ելցինի հուղարկավորությանը: Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանին հայտնել է Հայաստանի նախագահի մամլո քարտուղար Վիկտոր Սողոմոնյանը:

Բորիս Ելցինի հուղարկավորությունը տեղի է ունենալու այսօր՝ Մոսկվայի պատմական Նովոդեւիչի գերեզմանատանը: Դրան կնախորդի հոգեհանգստյան արարողությունը Սուրբ Փրկչի տաճարում, որը վերականգնվել է Ելցինի օրոք:

Ապրիլի 25֊-ին Ռուսաստանում համազգային սգի օր է հայտարարվել: Նախագահ Վլադիմիր Պուտինը հետաձգել է իր ամենամյա ուղերձը խորհրդարանի զույգ պալատներին:


Հեղինե Բունիաթյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG