Այսօր Հայաստանի քրեական գործերով վերաքննիչ դատարանը բավարարեց «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հայցը:
ՀՀ քրեական գործերով վերաքննիչ դատարանը բեկանեց Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի 2007 թվականի փետրվարի 13-ի որոշումը` անցած տարի կուսակցության համակարգիչներից անհայտ անձանց կողմից տեղեկատվության գողության կապակցությամբ ՀՀ գլխավոր դատախազության` քրեական գործի հարուցումը մերժելու մասին:
Վերաքննիչ դատարանը վճռեց գործը վերադարձնել առաջին ատյանի դատարան եւ նոր քննություն նշանակել ըստ էության: