Մատչելիության հղումներ

Սեւծովյան համագործակցության կազմակերպության անդամ երկրների արտգործնախարարները հավաքվել են Բելգրադում


Այսօր Բելգրադում բացվել է Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության անդամ երկրների արտգործնախարների խորհրդի նիստը, որին մասնակցում է Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը:

Հավաքում քննարկվելու են Սեւծովյան կազմակերպության՝ հունիսի վերջին Ստամբուլում կայանալիք գագաթնաժողովի նախապատրաստման հարցերը:

ԻՏԱՌ-֊ՏԱՍՍ-֊ի վկայությամբ՝ Սերբիան, որը նախագահում էր կազմակերպությունում վերջին 6 ամսվա ընթացքում, իր լիազորությունները փոխանցելու է Թուրքիային:

Բելգրադում քննարկվելու է նաեւ Սեւ ծովի շուրջը մայրուղի կառուցելու խնդիրը: «Թրքիշ դեյլի նյուս»-֊ի վկայությամբ՝ որպես այդ ծրագրի մեկնարկ այսօր Բելգրադից ճանապարհ է ընկնելու բեռնատարների շարասյունը, որը, պտույտ կատարելով Սեւ ծովի շուրջը, հունիսի 25-֊ին հասնելու է Ստամբուլ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG