Մատչելիության հղումներ

Հայաստանում սկսվեց գարնանային զորակոչը


Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը հրամանագիր է ստորագրել 2007 թվականի գարնանային զորակոչ անցկացնելու եւ զորացրում կատարելու մասին: Այդ մասին այսօր հայտնել է նախագահի մամլո ծառայությունը:

Ըստ հրամանագրի, 2007 թվականի ապրիլ-հունիս ամիսներին կանցկացվի արական սեռի այն քաղաքացիների պարտադիր զինվորական եւ այլընտրանքային ծառայությունների գարնանային զորակոչը, որոնց 18 տարին լրանում է մինչեւ զորակոչի օրը, ինչպես նաեւ այն քաղաքացիների, ովքեր կորցրել են նախկինում ստացած պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման իրավունքը:

Ապրիլ-հունիս ամիսներին կզորացրվեն սահմանված ժամկետում պարտադիր զինվորական ծառայություն անցած զինծառայողները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG