Հանրապետական կուսակցության եւ «Բարգավաճ Հայաստան»֊-ի օգտին կքվեարկեն մայիսի 12-֊ին ընտրատեղամասեր եկած ընտրողների 30֊-ական տոկոսը: Այսպիսին են «Սոցիոմետր» հետազոտական կենտրոնի` ապրիլի 14-֊ին Հայաստանի քաղաքներում անցկացրած հարցման արդյունքները:
Կենտրոնի ղեկավար Ահարոն Ադիբեկյանն այսօր լրագրողներին հայտնեց, որ 5-֊տոկոսանոց շեմը, ըստ հարցումների, կհաղթահարեն նաեւ «Օրինաց երկիր»-֊ը, Դաշնակցությունը, «Ժառանգություն»-֊ը եւ «Ազգային միաբանություն»-֊ը:
Մի շարք քաղաքական ուժեր, մասնավորապես, Հայաստանի ժողովրդական կուսակցությունը, «Դաշինք»֊-ը, Ազգային ժողովրդավարական կուսակցությունը, ըստ հարցումների արդյունքների, մոտ են 5֊-տոկոսանոց շեմի հաղթահարմանը: Ահարոն Ադիբեկյանը դժվարացավ ասել, թե արդյո՞ք նրանք տեղ կզբաղեցնեն հաջորդ խորհրդարանում:
1500 հարցվածների 34 տոկոսը գտնում է, որ Սերժ Սարգսյանի նշանակումը վարչապետի պաշտոնում սխալ որոշում էր: 19 տոկոսը պատասխանել է, որ դա «միակ ճիշտ որոշումն էր»: 18 տոկոսը համոզված է, որ Սարգսյանը «եղածների մեջ առավել հարմար թեկնածուն էր»: Իսկ 19 տոկոսը գտնում է, որ «տվյալ պահին ավելի հարմար թեկնածու չկար»:
Ռուզան Խաչատրյան