Մատչելիության հղումներ

Ցեղասպանության բանաձեւի դեմ քարոզչության մեկնեց թուրք խորհրդարանականների վերջին խումբը


Հայոց ցեղասպանության օրինագծի ընդունման դեմ քարոզչության նպատակով Միացյալ Նահանգներ մեկնեց թուրք խորհրդարանականների վերջին` երրորդ պատվիրակությունը, որում ընդգրկված են ինչպես իշխանական, այնպես էլ ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչներ:

Ինչպես հաղորդում է թուրքական «Անատոլիա» լրատվական գործակալությունը, մեկնումից առաջ լրագրողների հետ զրույցում պատվիրակությունում «Արդարություն եւ զարգացում» կառավարող կուսակցության ներկայացուցիչ Յաշար Յակիշը հայտարարել է, թե փորձելու են Վաշինգտոնում աջակցություն գտնել բանաձեւի ընդունման դեմ իրենց պայքարում:

Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւը ԱՄՆ-ի Կոնգրես է ներկայացվել այս տարվա հունվարի վերջին:

Հաջորդող ամիսներին Վաշինգտոն մեկնած Թուրքիայի արտգործնախարար Աբդուլա Գյուլը, գլխավոր շտաբի պետ Յաշար Բույուքանիթը, խորհրդարանականների երկու պատվիրակություններ ամերիկյան վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցիչներին եւ կոնգրեսականներին հորդորել են կանխել օրինագծի ընդունումը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG