Լատվիայի արտգործնախարար Արտիս Պաբրիկսը այսօր Բաքվում հայտարարել է, թե իր երկիրը պատրաստ է 30 միլիոն եվրո ներդնել Ադրբեջանի տարբեր տնտեսական նախագծերում:
Պաբրիկսը չի հստակեցրել ներդրումների ոլորտները` լրագրողներին հայտնելով միայն, որ «առայժմ կողմերը շարունակում են բանակցությունները այդ հարցի շուրջ»:
ԻՏԱՌ-ՏԱՍՍ լրատվական գործակալության վկայությամբ, ադրբեջանա - լատվիական գործարար համաժողովում ունեցած ելույթում Պաբրիկսը իր երկիրը անվանել է առաջատար Մերձբալթիկայում եւ Եվրամիությունում, իսկ Ադրբեջանը` Հարավային Կովկասում, եւ դա, ըստ նրա, «լավ հիմք է երկկողմ տնտեսական համագործակցության համար»: Նախարարը ընդգծել է նաեւ, որ Լատվիան եւ Ադրբեջանը «շատ մեծ» ներուժ ունեն:
Ըստ Բաքվի դիվանագիտական աղբյուրների, լատվիացի գործարարները հետաքրքրություն են ցուցաբերում, առաջին հերթին, Ադրբեջանի տնտեսության բանկային եւ զբոսաշրջիկության ոլորտների նկատմամբ, որոնք նավթի եւ գազի ոլորտներից հետո առավել հեռանկարայինն են համարվում այդ երկրում:
Ապրիլի 18-ին լատվիացի նախարարը այցելելու է Շեքի` Ադրբեջանի հյուսիսում գտնվող մետաքսագործության կենտրոն, ինչպես նաեւ խոշոր արդյունաբերական Գյանջա քաղաքը, որտեղից մեկնելու է Վրաստան:
Շաբաթավերջին նախատեսվում է Լատվիայի արտգործնախարարի այցը Հայաստան: