Մատչելիության հղումներ

Մկրտիչ Գիմիշյան. «Հայաստանի հիմնական խնդիրներն առաջացել են հավատի կորստից»


Հայ առաքելական եկեղեցու հետեւորդները՝ կաթոլիկ ու բողոքական քրիստոնյաների հետ մեկ` Քրիստոնեա֊-ժողովրդական վերածնունդ կուսակցության ցուցակով մասնակցում են խորհրդարանի ընտրություններին: Ցուցակը գլխավորում է կուսակցության ղեկավար Մկրտիչ Գիմիշյանը:

Կուսակցության նախընտրական հիմնադրամում որեւէ գումար առայժմ չկա, եւ ակտիվ քարոզարշավը դեռ սկսված չէ, բայց, Մկրտիչ Գիմիշյանի կարծիքով, մնացած ժամանակը բավարար է աշխույժ քարոզարշավ ծավալելու համար, ու կարող է նույնիսկ շատերը զարմանան, երբ այս տարօրինակ քարոզարշավով իրենք հաջողություն ունենան:

Գիմիշյանի կարծիքով, երկրի հիմնական խնդիրներն առաջացել են հավատի, արժեքային համակարգի կորստից ու «ինչքան շատ քրիստոնյաներ հայտնվեն երկրի խորհրդարանում, այնքան կշահի բարոյականության քաղաքականությունը»:

Ցուցակում նրա կուսակցությանն է միացել իրենցից մի քանի անգամ մեծ Ազգային քրիստոնեական առաքելություն կուսակցությունը:

Մկրտիչ Գիմիշյանի կարծիքով, իրենց ձայն կտան ոչ միայն ընտրազանգվածի հավատացյալ մասը, այլեւ նրանք, ում իրավունքների համար իրենք պայքարել են սկսած 1988 թվականից:

Մկրտիչ Գիմիշյանը ՀՀՇ-ի գործիչ է եղել, ապա` Էդվարդ Եգորյանի «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցություն անդամ, մինչեւ 1999 թվականը՝ Ազգային ժողովի պատգամավոր:

Քրիստոնեա֊-Ժողովրդական վերածնունդ կուսակցության նախընտրական ցուցակում չորրորդը նույնպես ՀՀՇ-֊ի նախկին գործիչ , «Հայաստանի Հանրապետություն» թերթի առաջին գլխավոր խմբագիր Այդին Մորիկյանն է:


Ռուզան Խաչատրյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG