Մատչելիության հղումներ

Յուրի Մերզլյակով. «Հարկ է այժմ համաձայնեցնել ապագա կարգավորման սկզբունքները»


ԵԱՀԿ֊-ի Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Յուրի Մերզլյակովն այսօր ասել է, որ հարկ է այժմ համաձայնեցնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման սկզբունքները:

«Եթե մենք հիմա համաձայնեցնենք այդ սկզբունքները, դա թույլ կտա մեր հետնորդներին, Հայաստանի նոր ղեկավարությանը եւ ադրբեջանական կողմին հետագայում նահանջի քայլեր չանել», - ադրբեջանական «Թրենդ» գործակալության ասել է ռուսաստանցի դիվանագետը:

Մերզլյակովը կարծիք է հայտնել, որ հայաստանյան ընտրությունները չեն հետաձգի բանակցային գործընթացը, քանզի այն շարունակվում է արտգործնախարարների մակարդակով:

Նրա կարծիքով, բանակցային գործընթացի վրա ազդեցություն չի ունենա նաեւ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի մահը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG