Մատչելիության հղումներ

Դենիել Ֆրիդը ղարաբաղյան կարգավորման գործում հաջողություն է ակնկալում այս տարի


ԱՄՆ-ի պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով օգնական Դենիել Ֆրիդը հույս է հայտնել, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում հնարավոր կլինի հաջողության հասնել այս տարի:

Վաշինգտոնում օտարերկրյա լրատվամիջոցների թղթակիցների հետ հինգշաբթի օրը կայացած հանդիպման ժամանակ Ֆրիդը կարեւորել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ լուծում գտնելը:

ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալության վկայությամբ, ԱՄՆ-ի պետքարտուղարի տեղակալը նշել է, որ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահներ ԱՄՆ-ը, Ռուսաստանը եւ Ֆրանսիան «շատ ակտիվորեն աշխատում են»` Հայաստանին եւ Ադրբեջանին օգնելու հաղթահարել հակամարտությունը:

«Մենք հուսով ենք, որ կարող ենք հաջողության հասնել այս տարի», - հայտարարել է Դենիել Ֆրիդը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG