Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ի նախագահական ընտրարշավում առաջատարներն են Հիլարի Քլինթոնը եւ Ռուդոլֆ Ջուլիանին


Դեմոկրատ Հիլարի Քլինթոնը եւ հանրապետական Ռուդոլֆ Ջուլիանին առաջատարներն են ԱՄՆ-ի նախագահական ընտրարշավում:

Համաձայն Gallup-ի անցկացրած հասարակական կարծիքի հարցման արդյունքների, Հանրապետական կուսակցության կողմնակիցների 38 տոկոսը պատրաստ է ձայն տալ Նյու Յորքի նախկին քաղաքապետ Ջուլիանիին, ում հաջորդում է սենատոր Ջոն ՄաքՔեյնը` 16 տոկոսով, իսկ Ֆրեդ Թոմփսոնը եւ Նյութ Գինգրիչը վայելում են հանրապետականամետ ընտրողների 10-ական տոկոսի աջակցությունը:

ԱՄՆ-ի նախկին առաջին տիկին, Նյու Յորքը ներկայացնող սենատոր Հիլարի Քլինթոնին պատրաստ է ձայն տալ Դեմոկրատական կուսակցության համակիրների 38 տոկոսը, նրա գլխավոր մրցակցին` Իլինոյսը ներկայացնող սենատոր Բարաք Օբամային` 19 տոկոսը, Ջոն Էդվարդսը երրորդ տեղում է` 15 տոկոս, իսկ չորրորդում ԱՄՆ-ի նախկին փոխնախագահ Ալ Գորն է` 14 տոկոս:

Չնայած Գորը չի առաջադրել իր թեկնածությունը 2008 թվականի նախագահական ընտրություններում, դիտորդները ենթադրում են, որ նա կարող է դա անել ավելի ուշ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG