Մատչելիության հղումներ

Մահացել է ֆոտոլրագող Հերբերտ Բաղդասարյանը


Մահացել է ֆոտոլրագրող, «Ֆոտոլուր» գործակալության տնօրեն Հերբերտ Բաղդասարյանը:

Բաղդասարյանը երկար տարիներ ղեկավարել է «Արմենպրես» գործակալության ֆոտոխրոնիկան: Նա համագործակցում էր աշխարհի խոշորագույն լրատվական գործակալությունների հետ: 1975 թվականին Հերբերտ Բաղդասարյանը արժանացել էր Բեռլինի ֆոտոցուցահանդեսի գլխավոր մրցանակին:

«Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայության ողջ աշխատակազմը սգում է գործընկերոջ մահը եւ ցավակցում է նրա հարազատներին եւ ընկերներին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG