Մատչելիության հղումներ

Վիրահայերը պահանջում են հայերենը հռչակել երկրորդ պետական լեզու


Վրաստանի «Վիրք» եւ «Ջավախք» հայկական կազմակերպությունները պահանջել են հայերենը հռչակել երկրորդ պետական լեզու: Այդ մասին այսօր հայտնել է «Կովկասպրես» գործակալությունը:

Հայկական կազմակերպությունները փաստում են, որ օրենքը, ըստ որի` բարձր պաշտոններ կարող են զբաղեցնել միայն վրացերեն գերազանց իմացողները, Ջավախքում մշտապես խախտվում է, քանի որ պաշտոնյաների 90 տոկոսը վրացերեն չգիտի:

Հայկական կազմակերպությունների ներկայացուցիչները գտնում են, որ ստեղծված իրադրությունից միակ ելքը՝ հայերենը երկրորդ պետական լեզու հռչակելն է:

Այսօր ջավախահայերը մտադիր են հանրահավաք կազմակերպել՝ իրենց պահանջը բարձրաձայնելու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG