Մատչելիության հղումներ

Եվրոպական դատարանը դատապարտում է Թուրքիային՝ բանտարկյալների հետ վատ վերաբերմունքի համար


Մարդու իրավունքների եվրոպական դատարանը այսօր դատապարտել է Թուրքիային` երկրի տարբեր բանտերում 13 ազատազրկվածների հետ վատ վերաբերմունքի համար:

Դատարան ներկայացված երկու առանձին գործերում հայցվորները գանգատվել էին բանտերի աշխատակիցների կողմից ծեծի ենթարկվելու կապակցությամբ:

Պաշտոնական Անկարան, սակայն, պնդում էր, թե ազատազրկվածներն իրենք են վնասվել` աստիճաններից վայր ընկնելով:

Եվրոպական դատարանի վճռի համաձայն, բանտարկյալներն իրոք ծեծի են ենթարկվել, եւ նախկին դատապարտյալներից յուրաքանչյուրին պետք է հատկացվի 8 հազար եվրո:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG