Մատչելիության հղումներ

Թերլեմեզյանում բարեկամակա՞ն, թե՞ կուսակցական կռիվ է


Քոլեջի նախկին տնօրենը պաշտոնից ազատվել է համաձայն «Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի. 65 տարին լրացել է, եւ թոշակի անցնելու ժամանակն է:

Չնայած Նարեկ Առուշանյանը «Մաքս Լիբերթի»-ին տված հարցազրույցում պնդում էր, որ իր տնօրեն դառնալու լուրը դեռ մեկ տարի առաջ էր շրջանառվում քոլեջում, դասախոսական կազմի մի մասը, այնուամենայնիվ, բողոքում էր, թե իրենց տեղյակ չեն պահել նոր տնօրեն նշանակելիս:

«Նա իմ ուսանողն է եղել, ես նրա ոչ վարչական, ոչ էլ մանկավարժական գործին եմ տեղյակ, ընդամենը մեկ տարի է դասախոսել»,- ասում է Առուշանյանի դասախոսներից մեկը:

«Հանկարծ գալիս է մի մարդ, որն անտեղյակ է ամեն ինչից, օդից ռումբի պես ընկնում է ու հայտարարում, թե ես տնօրեն եմ, ինչ է թե Ալվարդ Պետրոսյանի որդին է: Ես այստեղի պրոֆեսորն եմ, ամբիոնի վարիչ, ինձ չի հարցնում՝ կարելի՞ է, թե՞ ոչ: Այստեղ տնօրենը պետք է լինի նկարիչ, ինքը իբր նկարիչ է՝ «դիպլոմով»,- ասում է պրոֆեսորներից մեկը:

Ուսանողների մի մասն անձամբ է ճանաչում նորանշանակ տնօրենին` ծանոթ լինելով նրա մանկավարժական գործունեությանը: Ոմանք գոհունակություն են հայտնում` ասելով, թե «լավ դասախոս է, հոյակապ մասնագետ»: Մյուսները հակառակն են պնդում:

Նախկին տնօրեն Սամվել Պետրոսյանը վիրավորված է ու կարծում է, որ «այս հարցը նախ եւ առաջ ընտանեկան խնդիր է»: Նա «Մաքս Լիբերթի»-ին ասաց, որ իր քույրն ու քրոջ որդին գործել են իր մեջքի հետեւում: -
«Ես, որպես տնօրեն, եթե իր եղբայրն էլ չլինեի, ինձ հետ պիտի խորհրդակցեին: Ես դեռ թոշակի չանցած, նա դեռ մեկ տարի առաջ, խախտելով ուսումնական ռիթմը, բոլորին հայտարարում էր, թե` «ես եմ տնօրենը լինելու»: Ամեն ինչ իմ մեջքի հետեւում է արվել: Այդ տղան շատ կրքոտ ցանկություններով ուզում էր տնօրեն լինել, ու մայրն օգնեց: Ես ի՞նչ անեմ»:

Նարեկ Առուշանյանը, սակայն, հերքում է քեռու խոսքերը. - «Ինձ կոլեկտիվն է ընդունել: Սիրում եմ, եթե ճակատամարտ եմ տալիս, ուղիղ ճակատամարտ եմ տալիս, դա իմ ոճը չի: Ես իր հետ կռիվ չունեմ: Դաշնակցական նախարարի ընտրությունն է եղել, որ ես գամ տնօրեն. իր թեկնածուն ես եմ: Այստեղ մի քիչ հզոր մարդ է պետք»:

«Չեմ կարող ներել, որ իմ 50 տարվա աշխատանքային ամբողջ փառավոր պատմությունը տրորեցին ու գցեցին մի կողմ: Ու դա արեց իբր թե հարազատ կոչվող քույրս: Մայրը կուրացել է իր տղայի սիրուց , բայց պետք է աշխատեր այդ տղան, գոնե մի քիչ փորձ ձեռք բերեր: Ես եմ այդ տղային տարել Թերլեմեզյան»,- նեղսրտում է Սամվել Պետրոսյանը:


Նարինե Ղալեչյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG