Մատչելիության հղումներ

Իրաքի խորհրդարանում տեղի ունեցած պայթյունը երկու մարդու կյանք է խլել


Իրաքի խորհրդարանի ճաշարանում այսօր տեղի ունեցած պայթյունի հետեւանքով զոհվել է առնվազն 2 մարդ, 15 մարդ վիրավորվել է:

«Ֆրանսպրես»֊-ի վկայությամբ՝ դեռ չի պարզվել մահացածների ինքնությունը, ինչպես նաեւ պայթյունի պատճառը: ԻՏԱՌ-֊ՏԱՍՍ-֊ը պնդում է, որ պայթյունն իրականացրել է ինքնասպան ահաբեկիչը:

Իրաքի խորհրդարանի շենքը գտնվում է լավ պաշտպանված «Կանաչ գոտում»:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG