«Դրամը եւ ռոքը» խորագրով փառատոնին մասնակցում են հայկական ռոքի վետերան` «Ոստան հայոց» խումբը, որը հանդես է գալու իր սկզբնական կազմով, The Kings Cross, Strife, «Բամբիռ» եւ վերջապես նոր 2007 թվականի ծնունդ`«Էվա» խումբը:
Խումբը «Էվա» է անվանվել վոկալիստի անունով: Էվան փառատոնի ամենաերիտասարդ մասնակիցն է` ընդամենը 15 տարեկան, նա եւ հայկական դրամը կարելի է ասել տարեկիցներ են, եւ փառատոնը բացելու բարդ եւ պատասխանատու գործը հենց Էվայի փխրուն ուսերին է դրված:
«Նման փառատոն կազմակերպելու գաղափարը կարելի է ասել երկուստեք է ծնվել: Այսպիսի համագործակցությունը հնարավորություն է տալիս Կենտրոնական բանկին հետաքրքիր ձեւով երիտասարդությանը ներկայացնել ազգային արժույթի պատմությունն ու դերը: Արդյունքում շահում են նաեւ ռոքասերներն ու ռոք երաժիշտները», - կարծում է Կենտրոնական բանկի մամուլի քարտուղար Զարուհի Բարսեղյանը:
«Կարող եմ համեմատել հայկական դրամը եւ ռոքը: Ռոքը հաղթական երաժշտություն է, դրամը եւ ռոքը հաղթական միասնություն են կազմում»,- ասում է Սուրենը The Kings Cross խմբից:
«Դրամը եւ ռոքը» փառատոնից հետո` հավանաբար, ամռանը, տեղի կունենա «Դրամը եւ ջազը» փառատոնը, որը հայկական դրամի գաղափարի շուրջ կհամախմբի ջազի սիրահարներին:
Տաթեւիկ Լազարյան