Մատչելիության հղումներ

Անցած տարի՝ 380 հազար զբոսաշրջիկ


Զբոսաշրջիկների կեսից ավելին ունեցել է հայկական ծագում: Նրանց մոտ կեսը Հայաստան է այցելում ընկերներին ու հարազատներին տեսնելու համար: Եղել են նաեւ գործնական նպատակներով այցելություններ, իսկ 10 տոկոսը ժամանել է հանգստանալու նպատակով: Զբոսաշրիջկների ճնշող մեծամասնությունը ցանկություն է հայտնել կրկին վերադառնալ Հայաստան:

Երեւանում այսօր մեկնարկած «Հայաստանի զբոսաշրջության մրցունակության համաժողով» երկօրյա սեմինարի ընթացքում առեւտրի եւ տնտեսական զարգացման փոխնախարար Արա Պետրոսյանն ասաց, որ եթե 1994 թվականին Հայաստան ժամանող զբոսաշրջիկների թիվը կազմում էր 5-6 հազար, ապա անցած տարում այդ թիվը կազմել է 380 հազար:

2000 թվականին առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարությունը հայաստանյան տուրիզմի կայացմանն ու զարգացմանը խոչընդոտող 3 խոշոր խնդիրներ էր գրանցել. Հայաստանում տուրիստական ծառայությունների որակը ցածր էր, տուրիստական ապրանքների գները մրցունակ չէին միջազգային շուկայում եւ մեր երկիրը լավագույնս ներկայացված չէր համաշխարհային տուրիստական շուկայում:

Ըստ Արա Պետրոսյանի՝ այսօր Հայաստանն այս երեք խնդիրները մասամբ հաղթահարել է եւ այս ոլորոտում կարող է քիչ թե շատ մրցունակ համարվել:


Նարինե Ղալեչյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG