Մատչելիության հղումներ

Բաքվում փորձել են հրկիզել կաթոլիկ եկեղեցին


Անհայտ խուլիգանը երեկ ցերեկը վառվող նյութ է նետել Բաքվի նորակառույց կաթոլիկ եկեղեցու պատուհանից ներս:

Եկեղեցու ներսում, ըստ «Թուրան» գործակալության, մի քանի քառակուսի մետր տարածք է այրվել: Կրակը հանգցվել է, բայց փայտե խաչն ու պատերի մի մասը ծածկվել է սեւ մրուրով:

Եկեղեցու ներկայացուցիչը, որը խնդրել է չհրապարակել իր անունը, միջադեպը որակել է որպես «վանդալիզմի ակտ»:

Ոստիկանությունը, ըստ գործակալության, հրաժարվել է մեկնաբանություններից:

Այս եկեղեցու պաշտոնական բացումը նախատեսված էր ապրիլի 29-ին:

Խղճի եւ դավանանքի ազատության կենտրոնի նախագահ, Կումա մզկիթի իմամ Իլգար Իբրահիմօղլին այսօր հանդես է եկել հայտարարությամբ` դատապարտելով կաթոլիկ եկեղեցու հրկիզումը. - «Դա բռնարարք է, որն ուղղված էր Ադրբեջանում միջկրոնական խաղաղության դեմ ու երկիրը վարկաբեկելու նպատակ ուներ»:

«Մահմեդականությունը հստակ պահանջում է հարգել այլ դավանանքները», - ասել է Իբրահիմօղլին: - «Մենք չենք ենթադրում, որ այս բարբարոսությունը կատարված լինի հավատացյալի կողմից: Մենք համոզված ենք, որ այս սադրանքն արվել է Ադրբեջանի թշնամիների կողմից»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG