Ուկրաինայի Սահմանադրական դատարանը այսօր քննարկելու է Գերագույն ռադան լուծարելու մասին նախագահ Վիկտոր 3ուշչենկոյի հրամանագրի` Հիմնական օրենքին համապատասխանության հարցը:
Ներքաղաքական ճգնաժամը սկսվել է Ռադայում 3ուլիա Տիմոշենկոյի դաշինքի եւ «Մեր Ուկրաինան» դաշինքի 11 պատգամավորների` Ռեգիոնների, Կոմունիստական եւ Սոցիալիստական կուսակցությունների կոալիցիային միանալուց հետո:
Ի պատասխան` նախագահը ապրիլի 2-ին ստորագրել է խորհրդարանը լուծարելու հրամանագիր եւ այս տարվա մայիսի 27-ին նշանակել Ռադայի նոր ընտրություններ:
Իշխող կոալիցիան հակասահմանադրական է համարում այդ որոշումը: 53 պատգամավորներ դիմել են Սահմանադրական դատարան` պահանջելով եզրակացություն տալ նախագահի հրամանագրի վերաբերյալ:
Երեքշաբթի օրը Սահմանադրական դատարանի դատավորներից մի քանիսը հայտարարել են, թե այդ կառույցը ենթարկվում է աննախադեպ ճնշման: Դատավոր Պետրո Ստեցյուկի խոսքերով, «որոշ շրջանակներ դատավորներին ահաբեկում են, խնդիրը քաղաքականացնում են»:
Դատավորները պահանջում են ապահովել իրենց ֆիզիկական անվտանգությունը եւ, մասնավորապես, խնդրում են իրենց հատկացնել թիկնապահների խմբեր:
Ինչպես եւ 2004 թվականի «նարնջագույն հեղափոխության» ժամանակ, այսօր էլ Ռուսաստանը սատարում է Վիկտոր 3անուկովիչին: Պետդուման անցած շաբաթ ընդունած հայտարարությունում «հակասահմանադրական» է որակել Ռադան լուծարելու մասին Յուշչենկոյի հրամանագիրը, իսկ Պետդումայի խոսնակ Բորիս Գրիզլովը այն համարել է «ժողովրդավարության ոտնահարում»: Գրիզլովն ասել է, որ Դուման պատրաստ է առաջիկա օրերին Կիեւ գործուղել պատվիրակություն, որը կփորձի նպաստել քաղաքական սուր ճգնաժամի կարգավորմանը:
Ուկրաինայում շարունակվում են զանգվածային ցույցերը: Երեկ Կիեւի կենտրոնում հավաքվել էր շուրջ 35 հազար մարդ՝ հիմնականում խորհրդարանական մեծամասնության աջակիցներ:
ԻՏԱՌ-ՏԱՍՍ լրատվական գործակալության վկայությամբ` այսօր Կիեւ է մեկնել Լեհաստանի նախկին նախագահ Ալեքսանդր Կվասնեւսկին, ով, ինչպես ենթադրվում է, որպես միջնորդ է հանդես գալու նախագահ Յուշչենկոյի եւ վարչապետ Յանուկովիչի բանակցություններում:
Արմեն Քոլոյան, Պրահա