Իրանի ատոմային էներգիայի գործակալության տնօրեն Ռեզա Աղազադեն այսօր հայտնել է, որ իրանցի մասնագետները մտադիր են 50 հազար ցենտրիֆուգ տեղադրել Նաթանզի միջուկային կենտրոնում:
Ցենտրիֆուգը հատուկ սարքավորում է, որի օգնությամբ հնարավոր է զատել խառնուրդների բաղադրիչ նյութերը, տվյալ դեպքում խոսքը հարստացված ուրանի մասին է: Ընդամենը մի քանի կիլոգրամ «մաքուր ուրանը» բավական է միջուկային ռումբ ստեղծելու համար, սակայն այդ նյութը ստանալու համար պահանջվում է տասնյակ հազարավոր ցենտրիֆուգների աշխատանքը:
Նախօրեին Թեհրանը հայտարարել էր, թե ուրանի արդյունաբերական հարստացման համար Նաթանզում 3 հազար ցենտրիֆուգ է տեղադրելու: Նախագահ Մահմուդ Ահմադինեջադն ասել էր, թե «Իրանը միացել է արդյունաբերական ծավալով միջուկային վառելիք արտադրող երկրներին»:
Այսօր Աղազադեն պարզաբանել է, որ դա սոսկ սկիզբն է, եւ որ վերջնական նպատակը նշված սարքավորումների թիվը 50 հազարի հասցնելն է:
Պաշտոնական Թեհրանը շարունակում է հավաստիացնել, որ իր միջուկային ծրագիրը բացառապես խաղաղ է եւ զենքի ստեղծում չի նախատեսում:
Ռեզա Աղազադեն վերստին ասել է, թե Իրանը պատրաստ է բանակցել «վեցնյակի»` ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 5 մշտական անդամներ Մեծ Բրիտանիայի, Չինաստանի, Միացյալ Նահանգների, Ռուսաստանի, Ֆրանսիայի, ինչպես նաեւ այս քննարկումների մասնակից Գերմանիայի հետ:
Միաժամանակ, նա հայտարարել է, թե «վեց երկրները պարտավոր են հաշվի նստել նոր իրողության հետ»:
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը մարտի 24-ին ընդունել է բանաձեւ, որով Իրանին 2 ամիս է հատկացրել ուրանի հարստացումը դադարեցնելու համար:
Մասնագետների կարծիքով, 50 հազար ցենտրիֆուգ տեղադրելուց հետո Իրանը շատ կարճ ժամանակահատվածում կստանա ռումբի համար անհրաժեշտ ուրանի առաջին կիլոգրամները:
Արմեն Քոլոյան, Պրահա