Ռուանդայի ցեղասպանության 13-րդ տարելիցին նվիրված ցուցահանդեսը, որը պետք է բացվեր երկուշաբթի օրը Նյու Յորքում` ՄԱԿ-ի կենտրոնակայանում, հետաձգվել է, քանի որ թուրքական կողմը առարկել է դրանում Հայոց եղեռնի հիշատակման դեմ:
Ինչպես «Ասոշիեյթեդ փրես» գործակալությանը տեղեկացրել է ցուցահանդեսի նախաձեռնող` Մեծ Բրիտանիայում գործող «Իջիս Թրասթ» կազմակերպության գործադիր տնօրեն Ջեյմս Սմիթը, ՄԱԿ-ի հանրային տեղեկատվության վարչությունը հաստատել էր ցուցահանդեսին ներկայացվելիք նյութերը:
Ըստ Սմիթի, ցուցահանդեսը անդրադառնում էր հայկական կոտորածներին` պարզաբանելու համար «ցեղասպանություն» բառի իմաստը, որի սահմանումը 1943 թվականին տվել է ծագումով լեհաստանցի հրեա իրավաբան Ռաֆայել Լեմկինը` որպես օրինակ ունենալով 20-րդ դարի սկզբին հայերի հետ պատահածը եւ այլ զանգվածային կոտորածներ: Լեմկինի մասին պատմող ցուցատախտակում ասված էր, որ «Առաջին աշխարհամարտի ընթացքում Թուրքիայում մեկ միլիոն հայ է սպանվել»:
Թուրք դիվանագետը բողոքել էր Հայոց եղեռնի հիշատակման դեմ, ինչից հետո ՄԱԿ-ում Հայաստանի դեսպան Արմեն Մարտիրոսյանը հանդիպել էր ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հանրային տեղեկատվության հարցերով տեղակալ Կիյոտակա Ակասակայի հետ, եւ նրանք համաձայնության էին եկել` վերոհիշյալ տեքստից հանելու «Թուրքիայում» բառը:
Այնուհանդերձ, Սմիթի խոսքերով, շաբաթ երեկոյան հայտնի է դարձել, որ «բացումը հետաձգվելու է կամ նույնիսկ չեղյալ է հայտարարվելու»:
ՄԱԿ-ի փոխխոսնակ Ֆարհան Հաքը հաստատել է, որ Թուրքիան բողոքել է ցուցահանդեսի կապակցությամբ, սակայն, ըստ նրա, «հիմնական մտահոգությունը» եղել է այն, որ ՄԱԿ-ի` «բոլոր կողմերը» հաշվի առնելու սկզբունքը ցուցահանդեսում չի պահպանվել:
Ըստ Հաքի, «ՄԱԿ-ը որեւէ դիրքորոշում չի արտահայտել կազմակերպության ստեղծումից շատ առաջ տեղի ունեցած դեպքերի առնչությամբ»:
«Բոլոր դեպքերում, Ռուանդայի ցեղասպանության տարելիցի ընթացքում ուշադրության կենտրոնում պետք է լինի հենց Ռուանդան», - ամփոփել է ՄԱԿ-ի փոխխոսնակը:
Սմիթը, սակայն, հայտարարել է, թե քանի որ անդրադարձը հայկական դեպքերին արդեն հաստատված էր, իրենք սկզբունքային են համարում դա չհանելը. - «Դա ուրացման մի ձեւ է, եւ որպես ցեղասպանության թեմային առնչվող կազմակերպություն` մենք չենք կարող դա անել որեւէ ցեղասպանության դեպքում»:
Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակը, իր հերթին, հաղորդագրություն է տարածել, որում Թուրքիայի կառավարությանը խստորեն դատապարտում է ՄԱԿ-ում նախատեսված ցուցահանդեսը խոչընդոտելու համար:
«Դա սոսկ ամենաթարմ օրինակն է, թե ինչպես Հայոց ցեղասպանության ուրացման Թուրքիայի արշավը հավերժացնում է ցեղասպանության շրջապտույտը` աշխարհը դարձնելով ավելի վտանգավոր, իսկ ապագա ցեղասպանությունները` ավելի հավանական», - հայտարարել է Հայ դատի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը: