Մատչելիության հղումներ

Մեկնարկեց գրադարանային շաբաթը


Արդեն 6-րդ տարին է, ինչ Հայկական գրադարանային ասոցիացիայի նախաձեռնությամբ անցկացվում է Ազգային գրադարանային շաբաթը, այս տարի՝ «Գրադարանը՝ գիտելիքի տուն» խորագրի ներքո:

«Այսօր սուպերմարքեթում ապրանքը ավելի գեղեցիկ ու հարմարվետ պայմաններում է պահպանվում ու մատուցվում, քան գիրքը` գրադարանում: Ազգային գրադարանային շաբաթը ուղղված է հասարակությանը եւ հատկապես՝ իշխանությանը: Ուշադրություն դարձրեք գրադարաններին, այցելեք գրադարաններ եւ ներդրումներ կատարեք, որպեսզի գրադարանը դառնա ժամանակի պահանջներին բավարարող գիտելիքի տուն», - իշխանություններին է դիմում Ազգային գրադարանի փոխտնօրեն Ռաֆիկ Ղազարյանը:

Հայաստանի Ազգային գրադարանի ղեկավարությունը պաշտոնական կայքում վերջերս տեղադրել է «Կոչ հայ գործարարներին» դիմումը, որտեղ ասված է, որ գրադարանը «ակնկալում է հայ գործարարի օգնությունը, խնդրում է մասնակցել գրադարանի հիմնախնդիրների լուծմանը::


Հասմիկ Սմբատյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG