Կառավարության հինգշաբթի օրվա նիստում Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը կառավարության անդամներին է ներկայացրել նորանշանակ վարչապետ Սերժ Սարգսյանին:
Նախագահը իր խոսքում նշեց, որ նոր վարչապետին ներկայացնելու անհրաժեշտություն էլ չկա, քանի որ 1993 թվականից Սերժ Սարգսյանը եղել է կառավարության անդամ, շուրջ 8,5 տարի գլխավորել է բանակը:
«Անձամբ ճանաչում եմ շատ վաղուց. աշխատասեր, պարկեշտ, հետեւողական անձնավորություն է», - նորանկախ Հայաստանի 11-րդ վարչապետին բնորոշելով` ասել է Քոչարյանը: - «Համոզված եմ, որ այս պատասխանատու ժամանակահատվածում ինքը ի վիճակի է ղեկավարել կառավարությունը: Հատկապես նման փորձ ունեցող, ըստ էության, մենք չունենք»:
Նախագահը կառավարության անդամներին հորդորել է, որ այս նախընտրական շրջանում նախարարությունների աշխատանքը չխանգարվի:
Կառավարության նիստից հետո ավանդական ճեպազրույցի եկավ մշակույթի ու երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնակատար Հասմիկ Պողոսյանը` ներկայացնելու առաջիկա երեք տարիներին մարզերում մշակույթի զարգացման ծրագիրը:
Պողոսյանի կարծիքով, նոր վարչապետի նշանակումը «բնականոն էր եւ ճիշտ»: Նա համոզմունք հայտնեց, որ կառավարության կազմում կտրուկ փոփոխություններ չեն լինի. - «Իսկ նոր արմատական փոփոխությունների ծրագրերը արդեն ընտրություններից հետո նոր կառավարության եւ նոր վարչապետի խնդիրն են»:
Աստղիկ Բեդեւյան եւ Իրինա Հովհաննիսյան