ԱՊՀ-ի գործադիր քարտուղար, Հայաստանում մայիսի 12-ին անցկացվելիք խորհրդարանական ընտրություններում ԱՊՀ-ի դիտորդական առաքելության ղեկավար Վլադիմիր Ռուշայլոն չորեքշաբթի օրը ժամանել է Հայաստան, որտեղ մասնակցելու է առաքելության` այսօր նախատեսված պաշտոնական մեկնարկին:
Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց ԱՊՀ-ի դիտորդական առաքելության երեւանյան շտաբի ներկայացուցիչ Օլեգ Կուլեբան, հինգշաբթի օրը Վլադիմիր Ռուշայլոն կայցելի Կենտրոնական ընտրական հանձնաժողով եւ կհանդիպի հանձնաժողովի նախագահ Գարեգին Ազարյանի հետ:
Ըստ Կուլեբայի, խորհրդարանական ընտրություններին հետեւելու է ԱՊՀ-ի առնվազն 150 դիտորդ` ԱՊՀ-ի գործադիր կոմիտեից եւ Միջխորհրդարանական վեհաժողովից:
Դիտորդական առաքելության շտաբը Երեւանում գործում է արդեն մեկ շաբաթ:
Հովհաննես Շողիկյան