Մատչելիության հղումներ

Սերգեյ Լավրով. «Մարդու իրավունքների մասին պետք է խոսել առանց երկակի ստանդարտների»


Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը այսօր Երեւանում մեկնաբանելով ԱՄՆ-ի պետդեպարտամենտի զեկույցը տարբեր երկրներում տիրող վիճակի մասին, կարծիք է հայտնել, որ մարդու իրավունքների մասին պետք է խոսել առանց երկակի ստանդարտների:

Երեւանի պետական համալսարանի ուսանողների հետ հանդիպման ժամանակ Լավրովն ասել է, թե «այդ զեկույցը շատ հաճախ օգտագործվում է քաղաքականացված գնահատականներ շարադրելու համար»:

ԱՄՆ-ի պետքարտուղարության` վերջերս հրապարակված զեկույցը քննադատություն է պարունակում թե Հայաստանի, թե Ռուսաստանի իշխանությունների հասցեին:

«ԱՄՆ-ը զեկույց չի հրապարակում Միացյալ Նահանգներում մարդու իրավունքների վիճակի մասին», - փաստել է Լավրովը:

Ռուսաստանցի նախարարին այսօր հանձնվել է Երեւանի պետական համալսարանի ոսկե մեդալ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG