Մատչելիության հղումներ

Ֆրանսահայ ֆուտբոլի աստղեր - Ֆրանսիայի խորհրդանշական հավաքական` 5:0


Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ, հայկական թիմի կորիզն էին կազմում ֆուտբոլի աշխարհի չեմպիոններ, Ֆրանսիայի հավաքականի նախկին անդամներ Յուրի Ջորկաեֆը եւ Ալեն Պողոսյանը, ինչպես նաեւ Էրիկ Ասադուրյանը եւ Երեւանի «Արարատ»-ի նախկին խաղացող Աշոտ Խաչատրյանը:

Միջոցառումն անցկացվում էր Ֆրանսիայում Հայաստանի տարվա շրջանակներում եւ այս տարվա փետրվարի 1-ից սկսված` Իսի-լե-Մուլինոյում Հայաստանի տարվա չորս տասնյակ միջոցառումների շարքի խորհրդանշական փակումն էր:

Իսկ մեկ շաբաթ առաջ Իսի-լե-Մուլինոյի Սպորտի պալատում կայացել էր բռնցքամարտի Հայաստանի եւ Ֆրանսիայի երիտասարդական հավաքականների ընկերական հանդիպումը, որին ներկա էր ֆրանսիացի հռչակավոր դերասան Ժան-Պոլ Բելմոնդոն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG