Մատչելիության հղումներ

Հրապարակվել է Մեծ Բրիտանիայի ամենաճաշակով հագնվող տղամարդկանց ցուցակը


Ցուցակում են հայտնվել նաեւ Պահպանողական կուսակցության ղեկավար Դեյվիդ Քեմերոնը, դերասան Քլայվ Օուենը, Դեյվիդ Ուիլյամսը, նաեւ դերասան Ջուդ Լոուն, ով հայտնվել է 5-րդ տեղում:
Ֆուտբոլիստ Դեյվիդ Բեքհեմն ընդամենը 6-րդ տեղում է, Քեյթ Մոսսի ընկեր Փիթ Դոհերթին` 7-րդ:

Արքայազն Հարրին արքայական ընտանիքի առաջին ներկայացուցիչն է, որ հայտնվել է ամենաճաշակով հագնվող հայտնիների թոփ տասնյակում: Նրան ամսագիրն անվանել է «ամենասիրելի նորակոչիկ»:

Ամսագիրը հրապարակել է նաեւ ամենից անճաշակ հայտնի տղամարդկանց ցուցակը: Այն գլխավորում է դերասան Ռասսել Բրենդը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG