Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը երեքշաբթի օրը Երեւանում հայտարարեց, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, ի տարբերության այլ չկարգավորված հակամարտությունների, «առանձնահատուկ» է:
«Առանձնահատուկ է նրանով, որ այս համակարտության լուծման հարցում Ռուսաստանի, Միացյալ Նահանգների, Եվրամիության շահերը բացարձակապես չեն հակադրվում», - իր հայաստանցի պաշտոնակից Վարդան Օսկանյանի հետ բանակցությունների ավարտին հրավիրված համատեղ ասուլիսում ասաց Լավրովը` հավելելով, որ Մինսկի խմբի համանախագահները մշակել են հակամարտության կարգավորման այնպիսի փաթեթ, «որին կնախանձեին ցանկացած այլ հակամարտության կարգավորման շուրջ բանակցող կողմերը»:
Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային գործընթացը, Ռուսաստանի արտգործնախարարի խոսքերով, առանձնահատուկ է նաեւ նրանով, որ միջազգային միջնորդները «միասնական են ոչ միայն սկզբունքային հարցերում, այլեւ դետալներում»:
Վարդան Օսկանյանը, խոսելով Ադրբեջանի արտգործնախարարի հետ ակնկալվող հանդիպման մասին, ասաց. - «Կարծում եմ, որ ապրիլի մեջ այդ հանդիպումը տեղի կունենա: Կամ, ամենաուշը, մայիսի սկզբներին` կախված գրաֆիկից: Նպատակն է` հիմնականում շարունակել աշխատանքը փաստաթղթի վրա եւ նախապատրաստել նախագահների հավանական հանդիպումը հունիս ամսին»:
Երկու երկրների արտգործնախարարները իրենց հանդիպման ընթացքում, ի թիվս այլ հարցերի, անդրադարձել են նաեւ առաջիկա խորհրդարանական ընտրություններին առնչվող խնդիրների:
Ռուսաստանյան գրեթե բոլոր լրատվամիջոցներում, հատկապես վարչապետ Անդրանիկ Մարգարյանի մահից հետո, բազմաթիվ վերլուծական հոդվածներ են հրապարակվում, որտեղ Հայաստանի նախագահի իրավահաջորդ է համարվում Սերժ Սարգսյանը: Հարցին, թե արդյո՞ք այդ վերլուծաբաններն արտահայտում են Ռուսաստանի պաշտոնական դիրքորոշումը, Լավրովը պատասխանեց. - «Ռուսաստանի պաշտոնական դիրքորոշումը համընկնում է Ռուսաստանի ոչ պաշտոնական դիրքորոշման հետ»:
«Ռուսաստանն իսկապես հետաքրքրված է, որպեսզի Հայաստանը կայուն եւ զարգացող երկիր լինի, շարունակվեն սկսած բարեփոխումները», - եզրափակեց Լավրովը:
Կարինե Քալանթարյան