Մատչելիության հղումներ

Նոր շենքում վերաբացվեց Երեւանի պատմության թանգարանը


Այսօր Երեւանի քաղաքապետարանի մասնաշենքերից մեկում, նախագահ Ռոբերտ Քոչարյանի մասնակցությամբ, հանդիսավորությամբ վերաբացվեց Երեւանի պատմության թանգարանը:

87 հազար ցուցանմուշ եւ շուրջ 75-ամյա պատմություն ունեցող այս թանգարանը մինչեւ օրս մի քանի անգամ շենքից շենք էր տեղափոխվել: Այս նոր շենքի կառուցման եւ կահավորման համար կառավարությունը հատկացրել էր 71 միլիոն դրամ:

«Երեւանի պատմության թանգարանը գտել է իր մշտական եւ վերջնական հանգրվանը», - իր խոսքում ասաց քաղաքապետ Երվանդ Զախարյանը:

Նախագահ Ռոբերտ Քոչարյանին հարցեր ուղղելու հնարավորություն լրագրողներին չտրվեց: Երկրի ղեկավարը կտրեց կարմիր ժապավենը, շուրջ մեկ ժամ շրջեց քառահարկ թանգարանի ցուցասրահներում ու հեռացավ:

Թանգարանի տնօրեն Արմինե Սարգսյանը, ով ուղեկցում էր նախագահին ու ներկայացնում ցուցանմուշները, լրագրողներին ասաց, որ Ռոբերտ Քոչարյանին առավել հետաքրքրել էին քաղաքաշինության նմուշները, հին Երեւանը պատկերող նկարները, գորգերը:


Իրինա Հովհաննիսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG