Մատչելիության հղումներ

Ղուկասյանի վարորդը «ծայրահեղ ծանր վիճակում է»


Երեկ երեկոյան մահափորձի թիրախ դարձած Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի վարորդը` Վարազդատ Ղուկասյանը, որը գլխի հրազենային վնասվածքով տեղափոխվել էր մայրաքաղաքի «Արմենիա» բժշկական կենտրոն, բժիշկների խոսքերով, գտնվում է «ծայրահեղ ծանր վիճակում»:

«Ամեն ինչ արվում է, որպեսզի նրա կյանքը փրկվի: Իսկ թե ինչի կհասնենք` ցույց կտա ժամանակը», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց «Արմենիա» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքի վարիչ Սուրեն Մակարյանը: - «Վարորդը արդեն վիրահատվել է եւ [գնդակը] հեռացվել է: Վեց ժամ վիրահատել են նեյրովիրաբուժական բաժանմունքում եւ հեռացրել են»:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG