Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանը մեկնում է Բրյուսել


Հայաստանի նախագահին առընթեր ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, պաշտպանության նախարարի պաշտոնակատար Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը վաղը աշխատանքային այցով կմեկնի Բրյուսել` մասնակցելու Հայաստան - ՆԱՏՕ 26+1 ձեւաչափով Հյուսիսատլանտյան խորհրդի նիստին:

Պաշտպանության նախարարի մամլո քարտուղար, գնդապետ Սեյրան Շահսուվարյանի փոխանցմամբ, նիստի ընթացքում ներկայացվելու է Հայաստան - ՆԱՏՕ անհատական գործընկերության գործողությունների ծրագրի իրականացման առաջընթացը եւ քննարկվելու է վերջինի գնահատման զեկույցը:

Սերժ Սարգսյանն այցի շրջանակներում կհանդիպի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յաապ դե Հոոպ Սխեֆերի, Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ռոբերտ Սիմոնսի եւ Եվրամիության արտաքին կապերի եւ եվրոպական հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Բենիտա Ֆերերո-Վալդների հետ:

Պատվիրակությունը Երեւան կվերադառնա հինգշաբթի օրը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG