Կիրակի օրը Թբիլիսիում կայացավ Վրաստանի առաջին նախագահ Զվիադ Գամսախուրդիայի աճյունի վերահուղարկավորման արարողությունը: Առաջին նախագահի մահվանից 14 տարի անց նրա աճյունը ամփոփվեց վրացական հողում` գրողների եւ հասարակական գործիչների Մթածմինդայի պանթեոնում:
GHN գործակալության վկայությամբ, սգո արարողությանը մասնակցել են Վրաստանի հազարավոր քաղաքացիներ, որոնք Թբիլիսի էին եկել երկրի տարբեր ծայրերից:
Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ սգո թափորը դիմավորել են երկրի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին եւ կառավարության անդամները` իրենց հարգանքի տուրքը մատուցելով առաջին նախագահի հիշատակին:
Ապա աճյունը տեղափոխվել է Սուրբ հայր Դավիթ եկեղեցի, որտեղ հոգեհանգստյան կարգ է կատարել Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլիա երկրորդը:
Նախօրեին` Զվիադ Գամսախուրդիայի ծննդյան օրը, Վրաստանի առաջին նախագահի աճյունը դրվել էր Սվեթիցխովելի մայր տաճարում` վերջին հրաժեշտի համար:
Գամսախուրդիայի գերեզմանը 19-րդ դարում հիմնադրված պանթեոնում 48-րդն է եւ կլինի վերջինը:
Վրաստանի առաջին նախագահի աճյունը գտնվել էր Գրոզնիում, ապա` Դոնի Ռոստովում փորձագետների մասնակցությամբ անցկացված ճանաչումից հետո տեղափոխվել Թբիլիսի: