Հայաստանյան մեծահարուստ Գագիկ Ծառուկյանի «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, որը անցած տարի հարյուրավոր գրասենյակներ է բացել Հայաստանի բոլոր մարզերում, ըստ կուսակցության ներկայացուցիչների, այդ ընթացքում ծախսեր չի ունեցել:
Ընտրական օրենսգրքի պահանջով, գրանցված բոլոր կուսակցությունները պարտավոր են ամեն տարի արդարադատության նախարարություն ներկայացնել իրենց ծախսերի մասին հաշվետվություններ:
Անցյալ տարի հիմնադրված «Բարգավաճ Հայաստան»-ը, որը, իր իսկ ղեկավար ներկայացուցիչների պնդմամբ, 370 հազար անդամ ունի եւ մոտ 500 գրասենյակ, 2006 թվականին որեւէ ծախս չի կատարել:
Կուսակցության հանրային կապերը համակարգող Բաղդասար Մհերյանը «Ազատություն» ռադիոկայանին ուրբաթ օրը ասաց, որ այդ գրասենյակները պատկանում են «իրենց անդամներին կամ կուսակցությանը մոտ կանգնած անձանց»:
Իսկ գրասենյակների աշխատակիցները աշխատում են հասարակական հիմունքներով (այսինքն` աշխատավարձ չեն ստանում): Ինքը` Բաղդասար Մհերյանը, նույնպես աշխատավարձ չի ստանում:
Ռուզաննա Ստեփանյան