Մատչելիության հղումներ

Ընտրական հանձնաժողովներում ԱԺԿ-ի տեղերը անցել են ՀԺԿ-ին


Ազգային ժողովրդավարական կուսակցությունը (ԱԺԿ) պնդում է, որ Հայաստանի ժողովրդական կուսակցությունը (ՀԺԿ) իրեն զրկել է ընտրական հանձնաժողովներում ունեցած 36 տեղերից:

Այսօր տարածած հաղորդագրությունում ԱԺԿ-ն հայտնում է, որ համաձայն 2003 թվականին «Արդարություն» դաշինքի 9 կուսակցությունների միջեւ ձեռք բերված քաղաքական համաձայնության` թիվ 3 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի անդամ էր նշանակված ԱԺԿ-ի ներկայացուցիչ Աշոտ Ավետիսյանը: Վերջինս, մայիսի 12-ի խորհրդարանական ընտրություններում ընդգրկված լինելով ԱԺԿ-ի համամասնական ցուցակում` իր լիազորությունների վաղաժամկետ դադարեցման դիմում էր ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողովում «Արդարության» ներկայացուցիչ Ֆելիքս Խաչատրյանին` միաժամանակ առաջարկելով պահպանել քաղաքական պայմանավորվածությունը եւ հանձնաժողովի անդամ նշանակել ԱԺԿ-ի այլ ներկայացուցչի: Սակայն, ինչպես նշված է ԱԺԿ-ի հաղորդագրությունում, ԿԸՀ-ի անդամը նշանակել է ՀԺԿ-ի ներկայացուցչին` «դրանով իսկ կանխորոշելով 35 տեղամասային ընտրական հանձնաժողովներում մեկական անդամների նշանակում ՀԺԿ-ի կողմից»:

ԱԺԿ-ն «ուշի ուշով հետեւելու է եւ կոչ է անում արդար ընտրությունների անցկացումով շահագրգիռ բոլոր կազմակերպություններին եւ անհատներին եւս հետեւել, թե ինչպիսին է լինելու ՀԺԿ-ի կողմից նշանակված թիվ 3 ընտրատարածքի հանձնաժողովների անդամների պահվածքը»:

Հայաստանի ժողովրդական կուսակցության եւ Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության քարտուղար րիգոր Հարությունյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հաստատեց թիվ 3 ընտրատարածքային հանձնաժողովում «Արդարություն» դաշինքի ԱԺԿ-ական ներկայացուցչին ՀԺԿ-ականով փոխարինելու փաստը` պարզաբանելով, որ ԱԺԿ-ի ներկայացրած թեկնածուն «վստահություն չէր ներշնչում»

Բացի այդ, նա հիշեցրեց, որ ԱԺԿ-ի ղեկավար Շավարշ Քոչարյանը վաղուց սառեցրել է «Արդարություն» դաշինքին իր անդամությունը:


Կարինե Քալանթարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG