Մատչելիության հղումներ

Եվրամիությունը վերսկսեց բանակցությունները Թուրքիայի հետ


Եվրամիությունը հինգշաբթի օրը վերսկսել է բանակցությունները Թուրքիայի հետ, որոնք սառեցված էին Եվրամիության անդամ Կիպրոսի հանդեպ առեւտրային պարտավորությունները կատարելուց պաշտոնական Անկարայի հրաժարվելու հետեւանքով:

«Ֆրանսպրես» գործակալության վկայությամբ, Բրյուսելում անցկացվող հանդիպման ժամանակ Թուրքիայի գլխավոր բանակցող Ալի Բաբաջանը եւ Եվրամիության 27 անդամ երկրների ներկայացուցիչները բանակցություններ են սկսել «ձեռնարկատիրական եւ արդյունաբերական ոլորտներում քաղաքականության» հարցերով:

Սա երկրորդն է այն 35 կետերից, որոնց շուրջ Թուրքիան բանակցություններ է սկսել 2005 թվականին Եվրամիության անդամի թեկնածու դառնալուց հետո:

Երեք ամիս առաջ Եվրամիությունը սառեցրել էր 35 կետերից 8-ի շուրջ բանակցությունները, քանի որ Թուրքիան հրաժարվել էր Կիպրոսի նավերի եւ օդանավերի համար բացել իր նավահանգիստներն ու օդանավակայանները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG