Մատչելիության հղումներ

Ադրբեջանը մտադիր է մինչեւ 2010 թվականը կրկնապատկել նավթի արդյունահանումը


«Ադրբեջանը նախատեսում է մինչեւ 2010 թվականը կրկնապատկել նավթի արդյունահանումը», - ասել է երկրի էներգետիկայի նախարար Նաթիկ Ալիեւը:

Նրա վկայությամբ՝ եթե անցած տարի Ադրբեջանում արդյունահանվել է մոտ 32 միլիոն տոննա նավթ, ապա 2010 թվականին այդ ցուցանիշը կհասնի 65 միլիոնի:

«Մոսկոու թայմս» թերթը այսօր գրում է, որ 2010 թվականին գազի արդյունահանումը Ադրբեջանում կհասնի 30 միլիարդ խորանարդ մետրի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG