Մատչելիության հղումներ

Բրիտանական ֆիլմերի փառատոն Երեւանում եւ Գյումրիում


Փառատոնի մեկնարկը կազդարարի «Նվիրյալ պարտիզպանը» օսկարակիր ֆիլմը, ավարտը՝ «Միսիս Հենդերսոնը ներկայացնում է» «Օսկար»-ի ներկայացված ֆիլմը: Փառատոնի ընթացքում կցուցադրվեն նաեւ «Բրիջիթ Ջոնսի օրագիրը», «Բեմի գեղեցկուհին» եւ «Match point» ֆիլմերը:

Բրիտանական ֆիլմերը կցուցադրվեն Երեւանի «Նաիրի» եւ Գյումրիի «Հոկտեմբեր» կինոթատրոններում: Բրիտանական խորհրդի մշակութային ծրագրերի տնօրեն Լուսինե Ղուլյանի փոխանցմամբ` բրիտանական ֆիլմերը անվճար կցուցադրվեն միայն Գյումրիում, իսկ մայրաքաղաքում տոմսերի վաճառքից ստացված հասույթը կծախսվի բարեգործական նպատակներով:


Հասմիկ Սմբատյան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG