Մատչելիության հղումներ

Մոսկվայում նշվում է Ռոստրոպովիչի 80-ամյակը


Այսօր Կրեմլում շուքով նշվում է աշխարհահռչակ երաժիշտ, թավջութակահար Մստիսլավ Ռոստրոպովիչի 80-ամյակը:

Երաժշտին հասցեագրված շնորհավորական նամակում նախագահ Վլադիմիր Պուտինը գրել է. - «Դուք ողջ աշխարհում հայտնի եք ոչ միայն որպես փայլուն թավջութակահար եւ ականավոր դիրիժոր, այլեւ մարդու իրավունքների համոզված պաշտպան եւ ժողովրդավարական արժեքների համար անզիջում մարտիկ»:

70-ականներին Ռոստրոպովիչը կնոջ՝ երգչուհի Գալինա Վիշնեւսկայայի հետ ստիպված էր լքել հայրենիքը այն բանից հետո, երբ պաշտպանել էր այլախոհ գրող Ալեքսանդր Սոլժենիցինին:

Փետրվարին Ռոստրոպովիչը տեղափոխվել էր հիվանդանոց եւ վիրահատվել:

Այսօր Կրեմլ է հրավիրվել մոտ 500 հյուր, որոնց թվում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG