Մատչելիության հղումներ

Ամերիկացիները լայնածավալ զորավարժություններ սկսեցին Պարսից ծոցում


Այսօր ամերիկյան բանակը լայնածավալ զորավարժություններ սկսեց Պարսից ծոցում:

«Ասոշիեյթեդ փրես»-ի վկայութամբ՝ սրանք ամենախոշոր զորավարժություններն են 2003 թվականի իրաքյան ներխուժումից հետո: Դրանց մասնակցում է 15 ռազմանավ, մոտ 100 ինքնաթիռ եւ 10 հազար զինվոր:

Մեկնաբանները կանխատեսում են, որ զորավարժությունները լրացուցիչ լարվածություն կառաջացնեն ԱՄՆ-ի եւ Իրանի հարաբերություններում, քանզի Թեհրանը շատ ցավագին է վերաբերում ամերիկացիների ռազմական ներկայությանը իր սահմանների մոտ:

Վերջերս ավելի հաճախ են դարձել խոսակցություններն այն մասին, թե ԱՄՆ-ը պատրաստվում է հարված հասցնել Իրանին: Վաշինգտոնը հերքում է նման լուրերը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG