Մատչելիության հղումներ

Թուրք պատգամավորները Բաքվում նյութեր են հավաքում «ադրբեջանցիների ցեղասպանության» մասին


Թուրք խորհրդարանականները Բաքվում տվյալներ են հավաքում «հայերի կողմից 1918 թվականի փետրվար - մարտին իրագործված ադրբեջանցիների ցեղասպանության» մասին:

Ինչպես այսօր հաղորդել է APA գործակալությունը, պատգամավոր Թուրհան Չոմազը լրագրողներին ասել է, որ «շուտով այդ փաստերը կներկայացվեն Թուրքիայի հանրությանը»:

«Մենք լայն քննարկում կծավալենք երկրում: Մենք նաեւ կփորձենք այդ հարցով որոշում ընդունել խորհրդարանում», - ասել է թուրք պատգամավորը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG