Մատչելիության հղումներ

Վարչապետի հուղարկավորությանը մասնակցելու համար Հայաստան ժամանողների թվում են Մեթյու Բրայզան եւ Վլադիմիր Ռուշայլոն


Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հուղարկավորությանը մասնակցելու համար Հայաստան ժամանողների թվում են ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահ, ԱՄՆ-ի պետքարտուղարի օգնականի Եվրոպայի եւ Ասիայի հարցերով տեղակալ Մեթյու Բրայզան, ԱՊՀ-ի գործադիր քարտուղար Վլադիմիր Ռուշայլոն:

Կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, այս պահի դրությամբ հայտնի է, որ Հայաստան են ժամանելու մի շարք երկրների կառավարական պատվիրակություններ, այդ թվում Վրաստանի պատվիրակությունը՝ վարչապետ Զուրաբ Նողաիդելիի գլխավորությամբ, Բելառուսի պատվիրակությունը՝ խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի նախագահ Վլադիմիր Կոնոպլյովի գլխավորությամբ, Հունաստանի փոխարտգործնախարար Թեոդոր Կասիմիսը, Լիտվայի բնապահպանության նախարար Առունաս Կունդրոտասը եւ դեսպան Ռիմանտա Շիդլաուսկասը:

Անդրանիկ Մարգարյանի հուղարկավորության արարողությունը կկայանա վաղը:

Չորեքշաբթի օրը սուգ է հայտարարված Հայաստանում եւ Լեռնային Ղարաբաղում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG