Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավորները հռչակագիր են ընդունել, որում մտահոգություն են հայտնում Լեհաստանում եւ Չեխիայում հակահրթիռային պաշտպանության համակարգ տեղակայելու` ԱՄՆ-ի ծրագրերի առնչությամբ:
Համաձայն փաստաթղթի, Միացյալ Նահանգների ծրագիրը սպառնում է Լեհաստանին սահմանակից Ուկրաինայի ազգային անվտանգությանը:
Ուկրաինացի խորհրդարանականները հայտարարել են, որ կառավարությունից պահանջելու են ուղարկել իրենց հռչակագիրը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին, ԵԱՀԿ-ին եւ շահագրգիռ երկրների կառավարություններին:
Լեհաստանում եւ Չեխիայում հակահրթիռային պաշտպանության համակարգ տեղակայելու եւ դրա շրջանակներում Հարավային Կովկասում հակահրթիռային ռադար տեղադրելու՝ Միացյալ Նահանգների մտադրության մասին մարտի սկզբին հայտարարել էր ԱՄՆ-ի հակահրթիռային պաշտպանության գործակալության ղեկավար, գեներալ-լեյտենանտ Հենրի Օբերինգը:
Օբերինգի գլխավորած պատվիրակությունը անցած շաբաթ այցելել էր Ուկրաինա, որտեղ քննարկել էր վերոհիշյալ ծրագրի հետ կապված հարցեր: