Մատչելիության հղումներ

Տաջիկստանի նախագահը փոխում է ազգանունը


Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնովը հայտնել է, որ փոխում է ազգանունը եւ այսուհետ պետք է անվանվի էմոմալի Ռահմոն: Այս հայտարարությունը նախագահն արել է Նովրուզ տոնի կապակցությամբ մտավորականների հետ հանդիպման ժամանակ:

«Տարբեր փաստաթղթերում, այդ թվում` միջազգային, իմ ազգանունը տարբեր կերպ է գրվում: Կցանկանայի, որ ինձ անվանեն Էմոմալի Ռահմոն՝ հորս անունով», - ասել է նախագահը:

Նա կոչ է արել մտավորականներին վերանայել սեփական ազգանունները: Մինչեւ խորհրդային իշխանության հաստատվելը Կենտրոնական Ասիայի մահմեդականների ազգանունները ռուսական վերջավորություն չունեին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG