Մատչելիության հղումներ

Հայաստանի ղեկավարները ցավակցական ուղերձներ են հղել իրենց ռուսաստանցի պաշտոնակիցներին


Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը, Ազգային ժողովի նախագահ Տիգրան Թորոսյանը եւ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը ցավակցական ուղերձներ են հղել իրենց ռուսաստանցի պաշտոնակիցներ Վլադիմիր Պուտինին, Սերգեյ Միրոնովին, Բորիս Գրիզլովին եւ Միխայիլ Ֆրադկովին` անցած չորս օրերին իրար հաջորդած ողբերգական իրադարձությունների հետեւանքով շուրջ երկու հարյուր ռուսաստանցիների մահվան կապակցությամբ:

«Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ անձամբ իմ անունից խորապես ցավակցում եմ ողբերգական իրադարձությունների հետեւանքով` Սամարայում, Կեմերովոյում ու Կրասնոդարի երկրամասում զոհված մարդկանց համար», - ասված է Տիգրան Թորոսյանի` Ռուսաստանի խորհրդարանի զույգ պալատների նախագահներին հղած հեռագրերում, որ հրապարակել է Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի վարչությունը:

«Հայաստանի Հանրապետության կառավարության եւ անձամբ իմ անունից խոր ցավակցություն եմ հայտնում Կուզբասի հանքահորում տեղի ունեցած վթարի, Կրասնոդարի երկրամասում բռնկված հրդեհի եւ Սամարայի ինքնաթիռային աղետի կապակցությամբ, որոնք հանգեցրել են բազմաթիվ մարդկային զոհերի», - ասված է վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հեռագրում, որ տրամադրել են կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Ռուսաստանի նախագահը չորեքշաբթի օրը երկրում սուգ է հայտարարել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG