Մատչելիության հղումներ

Հայ եւ թուրք երաժիշտները Հրանտ Դինքի հիշատակին նվիրված ձայնասկավառակ են ձայնագրում


Արտոն եւ Յաշարը Դինքի վաղեմի բարեկամներն են:

Avant-Garde Folk Music Production-ի հաղորդագրության համաձայն, նախաձեռնությունը, որի արդյունքն է հայ եւ թուրք մի քանի հայտնի երաժիշտներից բաղկացած խումբը, սկիզբ է հանդիսանալու մարդասիրության եւ համամարդկային արժեքների քարոզարշավի:

Խումբը Յաշարի ու Արտոյի անուններով կոչվում է «Յաշ Ար», որ թարգմանաբար նշանակում է «ապրող»:

Խումբը կձայնագրի ձայնասկավառակ, անուհետեւ երգերից մեկի հիման վրա կնկարահանվի տեսահոլովակ:

Յաշար Կուրտը եւ Արտո Թունչբոյաջյանը Երեւանում կլինեն մինչեւ ուրբաթ:

Թուրք երաժիշտը առաջին անգամ է այցելում Հայաստան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG