Ուրբաթ օրը Երեւան է ժամանելու Մոսկվայի քաղաքապետ Յուրի Լուժկովի գլխավորած պատվիրակությունը:
Նախատեսված է հանդիպում Երեւանի քաղաքապետարանում, որի ժամանակ քննարկվելու է երկու մայրաքաղաքների միջեւ 2005-2007 թվականների համագործակցության ծրագրով նախատեսված աշխատանքների ընթացքը:
Ապա Երեւանի եւ Մոսկվայի քաղաքապետների մասնակցությամբ կայանալու է Երեւանում Մոսկվայի տան բացման հանդիսավոր արարողությունը:
Երեւանում Մոսկվայի տան հիմնաքարը դրվել է 2005 թվականի հոկտեմբերի 8-ին` քաղաքապետներ Երվանդ Զախարյանի եւ Յուրի Լուժկովի կողմից:
Նույն օրը պատվիրակությունը կվերադառնա Մոսկվա:
Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հաղորդում են նաեւ, որ քաղաքապետ Երվանդ Զախարյանի գլխավորած պատվիրակությունը շաբաթ օրը մեկնելու է Մոսկվա, որտեղ երկու մայրաքաղաքների քաղաքապետների մասնակցությամբ տեղի է ունենալու «Երեւան» առեւտրի կենտրոնի բացման հանդիսավոր արարողությունը:
Հաջորդ օրը Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Վալենտինա Մատվիենկոյի հրավերով Երեւանի քաղաքապետի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով մեկնելու է Սանկտ Պետերբուրգ:
Նախատեսվում է Երեւանի եւ Սանկտ Պետերբուրգի միջեւ ստորագրել 2007-2009 թվականների համագործակցության ծրագիր, որի նախապատրաստման վերաբերյալ պայմանավորվածությունը Երվանդ Զախարյանի եւ Վալենտինա Մատվիենկոյի միջեւ ձեռք էր բերվել 2005 թվականի սեպտեմբերին Երեւանում: